ԱՄՆ պետքարտուղարն ուսումնասիրում է Սիրիայի հարցով ՌԴ-ի հետ փոխըմբռնման հնարավորությունը


09:25 , 8 մարտ, 2017

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ուսումնասիրում է Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ փոխըմբռնման հնարավորությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը։

«Պետքարտուղար Թիլերսոնն ու նրա թիմն ուսումնասիրում են, թե ինչպես կարող ենք առաջ շարժվել Սիրիայի և մի քանի այլ ուղղություններով»,-ասել է դիվանագետը՝ ի պատասխան հնարավոր համագործակցության մասին հարցի։ Նա հավելել է, որ Թիլերսոնը «մեծ հարգանք է տածում Ռուսաստանի նկատմամբ»։

«Կան ոլորտներ, որոնք մարտահրավեր են մնում մեզ համար, և մենք պետք է անցնենք դրանց միջով»,-ընդգծել է Պետդեպի ներկայացուցիչը։

Հարցին այն մասին, թե ԱՄՆ-ը ներկայացված կլինի՞ Աստանայում մարտի 14-15-ը կայանալիք միջսիրիական բանակցություննրի հաջորդ փուլին, դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ը, հավանաբար, կլինի դիտորդ, ինչպես առաջին փուլում։