07:12 , 8 մարտ, 2017
«Ժամանակ» թերթը գրում է.
«Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը պատրաստվում է առաջիկա օրերին քարոզչություն իրականացնել քաղաքի մանկապարտեզներում, դպրոցներում, որպեսզի այդ հաստատաությունների աշխատակիցները ընտրեն ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված Արկադի Համբարձումյանին՝ Դերժավայի Արկադին։
Ես գլխավորում եմ Համբարձումյանի նախընտրական շտաբը և բնականաբար, մանկապարտեզներում, դպրոցներում աշխատակիցների հետ պետք է իրականացնեմ քարոզարշավ և համոզեմ, որ ընտրեն Արկադի Համբարձումյանին։ Եվ համոզված եմ՝ այդպես էլ կանեն։ Եթե դուք դա համարում եք վարչական ռեսուրսի կիրառում, ես դա այդպես չեմ համարում»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է քաղաքապետը։