04:35 , 8 մարտ, 2017Tert.am-ը գրում է․
![]()
ԱՄՆ-ում բեռնատար գնացքը բախվել է ավտոբուսին: Երեքշաբթի, մարտի 7-ին, այդ մասին հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, փոխանցում է Lenta.ru–ն:
Միջադեպը տեղի է ունեցել Բիլոքսի քաղաքում, Միսիսիպի նահանգում, ժամը 14.15-ին (00:15 երևանյան ժամով): Արդյունքում զոհվել է առնվազն չորս մարդ, կան տասնյակ վիրավորներ:
Տեղի ոստիկանությունը նշել է, որ ավտոբուսը, որը ճանապարհորդում էր Տեխասի Օսթին քաղաքից, ուներ մոտ 50 ուղևոր՝ հիմնականում տարեց մարդիկ:
Ներկայումս հոսպիտալացվել է 35 մարդ, նրանցից ոմանք տեղափոխվել են բժշկական հաստատություններ օդային ճանապարհով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ