Ուկրաինան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի


03:49 , 8 մարտ, 2017

Image resultՌուս քաղաքագետ Ալեքսեյ Չեսնակովը հայտնել է, որ Ուկրաինան վերազինում է իր բանակը, որպեսզի իբրև թե պատերազմի պատրաստվի Ռուսաստանի Դաշնության դեմ: Այս մասին գրում է «РЕН ТВ»-ն:

Ռուս փորձագետի կարծիքով՝ դա կլինի պատերազմ ոչ դիվանագիտական ոլորտում, որն այս պահին վարում է ուկրաինական կողմը, այլ լիարժեք ռազական բախում:

«Այսօր առավոտվանից տեղեկություն է հասել ուկրաինացի մասնագետների կանադական ծրագրի շարունակության մասին: Ավելի քան 200 մարդ վերազինվելով սովորում է ուկրաինական բանակում»,- Չեսնակովի խոսքերը մեջբերում է «РИА Новости» լրատվական գործակալությունը: