Լոնդոնը գլխավորել է ամենաթանկ տաքսիներ ունեցող քաղաքների ցուցակը


01:00 , 8 մարտ, 2017

 Եվրոպական քաղաքներում ամենաթանկ տաքսիները Լոնդոնում են: Այդ մասին են վկայում Worldtaximeter.com վերլուծական ծառայության տվյալները:
 Ամենաթանկ տաքսիներ ունեցող եվրոպական քաղաքների ցուցակում են հայտնվել նաև Հռոմը, Բեռլինը, Դուբլինը, Մադրիդը, Փարիզը և Պրահան:
 Գնահատումը կատարվել է աշխատանքային օրվա ընթացքում 4 կմ տեղափոխության արժեքի հիման վրա: Օրինակ՝ Լոնդոնում այն արժե 11 ֆունտ, Հռոմում՝ 12 եվրո, Բեռլինում՝ 11 եվրո, Դուբլինում՝ 8.6 եվրո, Մադրիդում և Փարիզում՝ 8.3 եվրո և 8 եվրո: