ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել «Կոմկուսի» և ՀՎԿ-ի մի քանի թեկնածուների գրանցումը


00:24 , 8 մարտ, 2017

 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 7-ի արտահերթ նիստի ժամանակ անվավեր է ճանաչել Հայաստանի Կոմկուսի նախընտրական ցուցակի համապետական մասի 84-րդ համարը զբաղեցնող Աշոտ Եղիազարյանի գրանցումը՝ գալիք խորհրդարնական ընտրություններին մասնակցության համար։
 ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել նաև «Հայկական վերածնունդ» կուսակցության պատգամավորի մի քանի թեկնածուների՝ մասնավորապես նախընտրական ցուցակի համապետական մասի 8-րդ համարի տակ նշված Ռուզաննա Ղազարյանի, 147-րդ համարի Գառնիկ Կարապետյանի, 244-րդ համարի Լուսինե Անտոնյանի, 157-րդ համարի Մարիամ Վարդերեսյանի, 123-րդ համարի Էլիզա Չրչրյանի, 237-րդ համարի Հասմիկ Աչիկյանի, 153-րդ համարի Ռուզաննա Ադոյանի գրանցումը։

ԿԸՀ համապատասխան որոշումը կայացվել է քվեարկության ճանապարհով՝ ինքնաբացարկի մասին ներկայացված դիմումների հիման վրա։