Թրամփն Օբամային «թուլամորթ» է անվանել և մեղադրել ՌԴ-ի նկատմամբ թույլ քաղաքականություն վարելու մեջ


23:00 , 8 մարտ, 2017

 Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախագահի պաշտոնում իրեն նախորդած Բարաք Օբամային մեղադրել է Ռուսաստանի նկատմամբ վարած թույլ քաղաքականության մեջ:

 Դոնալդ Թրամփը նման գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

 «8 տարի Ռուսաստանը ճնշել է նախագահ Օբամային, ավելի ու ավելի է ուժեղացել, ավելացրել է հրթիռները: Թուլամորթ»,-գրել է Թրամփը: