Մերկելի հետ սելֆի արած փախստականը տանուլ է տվել Facebook-ի դեմ ուղղված դատը


23:58 , 8 մարտ, 2017

 Սիրիացի փախստական Անաս Մոդամանին, ով հայտնի է դարձել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ արած սելֆիից հետո, տանուլ է տվել Facebook սոցցանցի դեմ դատը: Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ը:
 Հայցվորը պնդում էր, որ Facebook-ը պարտավոր է ջնջել բոլոր ֆեյքային լուրերը իր մասին: Այնուամենայնիվ դատարանը վճռել է, որ Facebook-ը չպետք է ինքը փնտրի Մոդամանիի մասին այդպիսի լուրերը և ջնջի դրանք:
 Այդ ձևով, Մոդամանին անձամբ կհայտնաբերի կեղծ և վիրավորական լուրերը իր մասին և կտեղեկացնի դրանց մասին սոցիալական ցանցի կազմակերպիչներին: