21:36 , 7 մարտ, 2017
Aysor.am-ը գրում է.
ՀԱՕԿ-ի լրատվականից տեղեկացրել են, որ Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հոսպիտալացվել է Ուկրաինայում: Կիևի միջազգային մրցաշարի ընթացքում նրա մոտ սրտի խնդիրներ են առաջացել, որի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց և այժմ բուժում է ստանում:
Aysor.am-ը զրուցել է մարզչի որդու՝ Արսեն Ջուլֆալակյանի հետ:
«Ամսի 3-ին՝ Կիև ժամանելուց մեկ օր հետո, հայրս սրտի հատվածում ցավեր է զգացել: Անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց: Փառք Աստծո, հիմա լավ է», - վստահեցրեց մեր զրուցակիցը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: