Նա ակնհայտ ստում է. ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը լքող Օլեգ Եսայանը՝ Սոլովյովի քննադատության մասին
21:18 , 7 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը Tert.am-ի խնդրանքով մեկնաբանել է ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովի քննադատությունը, թե դեսպանը ապրիլյան պատերազմի օրերին Հայաստանի համար ոչինչ չարեց:
«Մոտ մեկ տարի անուշադրության եմ մատնել Ռուսաստանի հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովի՝ Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի նկատմամբ սանձազերծված քառօրյա պատերազմի առնչությամբ իմ հասցեին հնչեցված նպատակային մենախոսությունը: Գուցե՞ ճիշտ էր նաև լռել այս մեկ ու վերջին աշխատանքային օրը, երբ հրաժեշտի հանդիպման եմ գնում ՌԴ ԱԳՆ ու չէի ցանկանա, որ հենց այս մտքերը մնային իմ՝ որպես ՌԴ-ում ՀՀ դեսպանի յոթնամյա գործունեության վերջին մեկնաբանությունը: Սակայն ստիպված եմ, քանի որ այս անգամ պարոն Սոլովյովն իր վաղեմի տեսակետը մեր հասարակությանը հուզող հարցի առնչությամբ վերահնչեցրեց Երևանում:
Նախ` պարոն Սոլովյովի` ինձ ճանաչելու կամ չճանաչելու մասին: Եթե ելնենք այս բառերի ավանդական իմաստից, ապա նա ակնհայտ ստում է: Իսկ եթե ելնենք այդ բառերի բովանդակության իր ընկալումից, ապա հեղինակը միանգամայն ճիշտ է: Այդ իմաստով նա ինձ չի ճանաչում և չէր էլ կարող ճանաչել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: