Կարգալույծ է հռչակվել Տ. Խաչատուր քահանա Գևորգյանը


21:12 , 7 մարտ, 2017

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Խաչատուր քահանա Գևորգյանը (Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ):
 Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, տնօրինության համար հիմք է ծառայել Խաչատուր քահանայի կողմից ներկայացված դիմումը:
 Կարգալույծ եկեղեցականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը և կկոչվի իր ավազանի անունով` Կարեն Գևորգյան: