Թուրքիայում ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակիցը կալանավորվել է


19:20 , 7 մարտ, 2017

 Թուրքիայի Ադանա քաղաքում Միացյալ Նահանգների հյուպատոսարանի թարգմանիչ Համզա Ուլուչայը, ով փետրվարի 23-ին ձերբակալվել էր, կալանավորվել է: Այս մասին հաղորդում է թուրքական Hurriyet պարբերականը:
 Ուլուչայը կալանավորվել է Քըզըլթեփեի հանրապետական դատախազության որոշմամբ` Քրդական բանվորական կուսակցությանը (PKK) անդամակցելու հիմնավորմամբ:
 Նա Միացյալ Նահանգների Ադանայի հյուպատոսության 36 տարվա թարգմանիչն է: