17:54 , 7 մարտ, 2017
Yerkir.am-ը գրում է.Փաստի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով: Նշենք, որ երեկ «ձախ ազդրի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել Երևանի բնակիչ` 21-ամյա Հարություն Հայրապետյանը, նաև` նույն հասցեի բնակիչ, 22-ամյա Վան Հայրապետյանըն, ով ստացել էր ձախ կրծքավանդակի և վերին վերջույթի կտրած-ծակած վերքեր, և 21-ամյա Գոռ Իսպիրյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ։