Հայկական համացանցի հիթը` վարձույթով վարդերը` խանդի ու սելֆիի համար, կեղծ է


18:00 , 7 մարտ, 2017
Newmag-ը գրում է.
 Տոներից առաջ հայկական ցանցում նոր ծառայություն  հայտնվեց. ընդամենը 10.000 դրամով պատվիրում եք հարյուր ու ավելի վարդեր, հայտնի բրենդների տուփեր` սելֆի անելու համար: Ծառայությունից հայտնեցին` սա նրանց համար է, ովքեր ուզում են, որ իրենց խանդեն:

 Մինչ հայկական ֆեյսբուքն ու Ինստագրամը քննարկում ու զվարճանում էին տարօրինակ առաջարկ-ծառայության վրա, պարզվեց, վարձույթով վարդերը հայկական գաղափար չէ: Այն թրենդային է նաև այլ երկրներում: Հայկական տարբերակն ընդամենը «քոփի փեսթ» է: Ռուսական լրատվամիջոցները նույնպես տարածեցին հայտարարությունը: Այս դեպքում, ծառայությունն ավելի լայն հնարավորություններ է տալիս.  101 վարդ կամ սափրվելու փրփուր. վարձույթով կարելի է վերցնել նաև փրփուր` սելֆիի համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։