15:19 , 7 մարտ, 2017
Ֆրանսիական Ալպերում լեռնադահուկային Տին հանգստավայրում խոշոր ձնահյուսք է առաջացել, հայտնում է
Reuters-ը: Տեղի իշխանությունները հայտնել են, որ որոնողական աշխատանքների արդյունքում պարզել են, որ ձնահյուսքի պատճառով ոչ մի զոհ չկա:
Ինչպես լրատվամիջոցին ավելի վաղ հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունները, ձնահյուսքի տակ են հայտնվել բազմաթիվ դահուկորդներ:
The Local-ը հայտնում է, որ ձնահյուսքն առաջացել է միջին մակարդակի վրա գտնվող լեռներից մեկի լանջին, որտեղ շատ մարդիկ են եղել:
Նշվում է, որ նույն հանգստավայրում անցած ամիս չորս մարդ է զոհվել ձնահյուսքի պատճառով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ