Գորգարտադրությունը հունվարին ձևակերպել է «պոկեր»


14:37 , 7 մարտ, 2017

Картинки по запросу գորգՈւսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալները` կարելի է նշել, որ Հայաստանում 2017 թվականի հունվարին գորգերի և գորգեղենի արտադրությունը կազմել է 0,4 տոննա:

Համեմատելով այս ցուցանիշը մեկ տարվա վաղեմություն ունեցող արդյունքների հետ, կտեսնենք, որ 2017-ին արտադրությունը աճել է 4 անգամ:
Ֆուտբոլային լեզվով՝ «պոկեր» ձևակերպած գորգարտադրությունը այս տարվա հունվարին արտահանել է 167,9 հազար հատ տրիկոտաժեղեն:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը ավելացել է 48,6 տոկոսով: Հիշեցնենք, որ նախորդ տարվա հունվարին արտադրության ծավալը կազմում էր 113 հազար: