Գերմանիայում չեղարկվել է թուրք պաշտոնյայի մասնակցությամբ ևս մեկ միջոցառում


13:46 , 7 մարտ, 2017

taner_akcamAraratnews.am-ը գրում է.

Թուրքիայի  Էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Թաներ Յըլդըզի մասնակցությամբ` Գերմանիայում կայանալիք կոնֆերանսը չեղարկվել է:

Ըստ թուրքական Hurriyet պարբերականի` միջոցառումը տեղի էր ունենալու Կելսթերբախ քաղաքի քաղաքապետարանին պատկանող կոնֆերանսների դահլիճում, սակայն վերջին պահին գերմանական կողմը հրաժարվել է դահլիճ տրամադրել:

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը մարտի 2-ին սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի առնչությամբ պետք է ելույթ ունենար Գերմանիայի Գագգենաու քաղաքում, սակայն վերջին պահին քաղաքապետարանն արգելել էր դրա անցկացումը:

- See more at: http://araratnews.am/germaniayum-chegharkvel-e-thurkh-pashtonyayi-masnakcuthyamb-evs-mek-mijocarum/#sthash.J6wQmxZI.dpuf