Ադրբեջանի սև ցուցակը պատվո ցուցակ է, մնում է Աստծուն էլ գցեն. Դավիթ Բաբայան


11:15 , 7 մարտ, 2017

Tert.am-ը գրում է.

Շվեյցարիայի, Բուլղարիայի, Ուրուգվայի, Արգենտինայի, Ռումինիայի և մի շարք այլ երկրների ընկերությունները շարունակելու են համագործակցությունը Արցախի Հանրապետության հետ ՝անկախ նրանից, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից քրեական գործ է հարուցվել, կամ էլ նրանք հայտնվել են սև ցուցակում։

Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ Ադրբեջանը շարունակում է իր հիվանդ քաղաքականությանը հարազատ մնալ։

«Գիտեք՝ մի քանի շաբաթ առաջ Արցախում շատ վատ եղանակ էր, շատ ցուրտ էր, բայց հանկարծակի տաքացավ, և շատերը ասում էին, որ սա Աստծո ողորմությունն է, միգուցե Աստծուն էլ գցեն սև ցուցակի մեջ, դա Ադրբեջանի ձեռագրին բնորոշ կլինի»,-ընդգծեց Դավիթ Բաբայանը։


Ըստ նրա՝ Ադրբեջանի սև ցուցակը պատվո ցուցակ է, այն անձինք, որոնք ընդգրկված են այդ ցուցակի մեջ, ունեն բարձ մարդկային որակներ, մարդու իրավունքների ջատագովներն են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ