14:29 , 16 մարտ, 2013
Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ Անդրեյ Պանինը սպանվել է մեծ դաժանությամբ, ընդ որում սպանությունը գործել է նրա ծանոթներից մեկը:
Մոսկվայի դատաբժշկական բյուրոն հայտնում է, որ փորձաքննության ժամանակ դերասանի մարմնի վրա հայտնաբերվել են վնասվածքներ, դեմքը արյունաքամ էր, աչքը փակվել էր հեմոտոմայի արդյունքում, ձեռքերի մատերի և ծնկների վրա առկա էին վնասվածքներ: Որոշ ԶԼՄ-ներ պնդում են, որ Պանինին սպանել են, ընդ որում նրան սպանելուց առաջ դաժան ծեծի են ենթարկել:
Դերասանի մարմնի վրա եղած վնասվածքները վկայում են սպանության մասին, դժբախտ պատահարի մասին նույնիսկ խոսք գնալ չի կարող: Սովորական վայր ընկնելուց նա չէր կարող ստանալ այդպիսի վնասվածքներ և գանգ-ուղեղային վնասվածք, որը դարձել է նրա մահվան հիմնական պատճառը: