«168 ժամ». Առաջիկա ընտրությունները փողի ու ավելի շատ փողի պայքար են լինելու


09:35 , 7 մարտ, 2017

Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.

«Կիրակի օրը մեկնարկեց խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարարշավը, որը տևելու է առաջիկա շուրջ մեկ ամիսը։ Առաջին երկու օրերի տպավորությամբ, նախընտրական քարոզարշավը կարծես թե խոստանում է հագեցած լինել կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ գունեղ։ Առայժմ դա, իհարկե, արտահայտվում է ավելի շատ գովազդային դրսևորումներով, զանազան էֆեկտներով, քան բովանդակությամբ։ Քարոզարշավի առաջին երկու օրերը ևս մեկ անգամ ի ցույց դրեցին այն իրողությունը, որ առաջիկա ընտրությունները փողի ու ավելի շատ փողի պայքար են լինելու։ Նախընտրական հոլովակները, պաստառներն ու այլ ատրիբուտներն իրենց ճոխությամբ և համեստությամբ դրա վկայությունն են։

Իսկ առաջիկա օրերին պարզ կլինի՝ կկարողանա՞ն քաղաքական ուժերը ձևից անցնել բովանդակության, թե՞ ողջ նախընտրական քարոզարշավից կմնա միայն գույնզգույն գովազդը»,–գրում է թերթը։

 

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։