Նեթանյահուն և Թրամփը հեռախոսով քննարկել են Իրանից բխող սպառնալիքը


04:49 , 7 մարտ, 2017

Image result for нетаняху трампRIA Novosti-ի փոխանցմամբ` Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Իրանից բխող սպառնալիքները, և համագործակցությունը դրանց չեզոքացման նպատակով, հայտնել է Իսրայելի կառավարության մամլո ծառայությունը:

«Այսօր երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է վարչապետ Բենյամին Նեթանյահուին: Երկու առաջնորդները մանրամասն քննարկել են վտանգները, որոնք իրենց մեջ կրում է Իրանի հետ միջուկային գործարքը և տարածաշրջանում Իրանի չարամիտ գործողությունները: Նրանք խոսել են այդ սպառնալիքների հակազդելու համար համատեղ աշխատանքի անհրաժեշտության մասին »,- ասված է մամլո հաղորդագրության մեջ:

Երկուշաբթի ավելի վաղ ելույթ ունենալով` Նեթանյահուն Իրանին անվանել է անվտանգության ոլորտում Իսրայելի խնդիրների 80%-ի աղբյուրը և «աշխարհում ահաբեկչության գլխավոր գեներատորը»: