Ավելի քան 900 ադրբեջանցի է միացել Սիրայի և Իրաքի ահաբեկչական կազմակերպություններին


04:52 , 7 մարտ, 2017
Image result for азербайджан в игилՄինչ օրս ավելի քան 900 ադրբեջանցի է միացել Սիրայի և Իրաքի ահաբեկչական կազմակերպություններին: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պետ Մադաթ Գուլիևը:
Գուլիևը նշել է, որ Սիրիա և Իրաք մեկնած ծայրահեղականների մեծամասնությունը սպանվել է: Ահաբեկչական գործունեություններին օժանդակելու և մասնակցելու համար քրեական պատասխանատվության է ենթարկվել Ադրբեջանի 84 քաղաքացի, վերջին մեկ տարվա ընթացքում էլ 54 անձ զրկվել է ԱՀ քաղաքացիությունից: