Օրվա աստղագուշակը


14:07 , 16 մարտ, 2013

Խոյ
Բարենպաստ օր է. քեզ հաջողվում է հումորով մոտենալ ցանկացած հարցի, ինչը կօգնի դուրս գալ դժվար իրադրություններից: Օրվա ընթացքում ավելի հեշտ կլինի տղամարդկանց հետ լեզու գտնել, քան կանանց: Կարող ես խոշոր գնումներ կատարել: Բացի այս՝ օրը նպաստավոր է նոր գաղափարների իրականացման համար: Հնարավորություն կունենաք հասնել ձեր նպատակների, ծրագրերի իրականացմանը:


Ցուլ
Հաջող եւ ներդաշնակ օր է, որի ընթացքում կցուցաբերես գործնական ակտիվություն: Բարենպաստ օր է գործարքներ կնքելու, նոր գործընկեր գտնելու համար: Կարող ես նշանակել ռոմանտիկ հանդիպումներ, դրանք կանցնեն հիանալի:
Օրվա ընթացքում կվերհիշեք անցյալը:


Երկվորյակ
Վատ օր չէ գործնական հանդիպումների համար, կհաջողվի գտնել ոսկե միջինը: Հնարավոր է նոր համախոհներ լինեն, ինչպես նաև կնքվեն կարևոր գործարքներ: Այսօր շատ կօգնես ընկերներիդ, մտերիմներիդ` տալով նրանց օգտակար խորհուրդներ:


Խեցգետին
Հիանալի օր է ծանոթությունների համար, օրը խոստանում է բազմաթիվ հանդիպումներ հետաքրքիր մարդկանց հետ: Ակտիվ հանգիստը կբարձրացնի տրամադրությունդ: Կարող ես նոր գործարքներ կնքել:


Առյուծ
Ստեղծագործական ընդունակություններդ օգտագործելու համար լավ օր է, քո մտահղացումները դուր կգան շատերին: Հնարավոր է նոր գործ սկսես, որը խոստանում է ֆինանսական հաջողություններ:

Կույս
Այսօր կարող ես կարևոր հարցեր քննարկել, քո վճռականության շնորհիվ կլուծես ոչ միայն քո, այլև մտերիմներիդ խնդիրները: Դու ինքդ կհասկանաս, որ նորանոր ձեռքբերումների ես հասնում և նոր համախոհներով ես քեզ շրջապատում:


Կշեռք
Ցանկալի է այսօր զգույշ լինես, միայն շրջահայաց լինելով կկարողանաս խույս տալ դժվարություններից: Բարենպաստ օր է ինքնուրույն գործելու համար, ինչքան ինքնուրույն լինես, այնքան լավ արդյունքի կհասնես:


Կարիճ
Եթե նույնիսկ առավոտյան վատ տրամադրություն ունենաս, ապա երեկոյան բացասական երևույթները կնահանջեն: Դժվար կլինի կենտրոնանալ, իսկ եթե դա ստացվի, խնդիրների մեծ մասն արագ կլուծվի:


Աղեղնավոր

Հնարավոր է ֆինանսական դժվարություններ լինեն: Աստղերը խորհուրդ են տալիս վերանայել ծրագրերդ և հետաձգել այն գործերը, որոնք շատ ջանք են պահանջում: Անձնական տեսանկյունից այնքան էլ վատ օր չէ, դու լուրջ սխալներ թույլ չես տալիս և խուսափում ես կոնֆլիկտներից:


Այծեղջուր
Խորհուրդ չի տրվում արագ գործել, միայն լավ մտածված քայլերի շնորհիվ կխուսափես սխալներից և վրիպումներից: Դժվար օր է հատկապես սիրահարների համար, չի բացառվում, որ սիրելիդ նախապայմաններ ներկայացնի:


Ջրհոս
Կարող ես մեկնել ճանապարհորդության և երկար ժամանակ տրամադրել հանգստիդ: Օրվա երկրորդ կեսին չի բացառվում՝ լինեն նոր ծանոթություններ: Եթե դու մի փոքր արագ գործես, ապա հնարավոր է հարաբերությունները լուրջ ընթացք ստանան:


Ձկներ
Այսօր հնարավոր է մեկ լուրջ խնդիր առաջանա. դու չես կարողանում սառնասրտություն պահպանել և դա խանգարում է քեզ հասնել նպատակիդ: Կարող ես ելույթով հանդես գալ հասարակության առաջ: