Օձ որսացող ավստրալացի երկամյա տղան համացանցի աստղ է դարձել (Photo)


23:18 , 7 մարտ, 2017

 Ավստրալիայի Գոլդ-Քոսթ քաղաքում ապրող երկամյա տղան մեծ ճանաչում է ձեռք բերել համացանցում այն բանից հետո, երբ նրա ծնողները համացանցում տեղադրել են նրա լուսանկարները օձերի և այլ սողունների հետ՝ գրում է 7News-ը:

Թոնի և Բրուք Հարիսոնները արհեստավարժ օձորսներ են: Նրանք իրենց ժամանակի մեծ մասը անց են կացնում սողունների հետ շփման մեջ և այդ գործին մասնակից են դարձրել նաև իրենց որդուն՝ փոքրիկ Ջենսոնին: Տղան հանգիստ շփվում է կենդանիների հետ և կարողանում է «լեզու գտնել» ամենատարբեր օձերի հետ: