Սիրիայում արդեն 6 տարի ընթացող պատերազմը եթե ավարտվի էլ, այն կդառնա տարբեր ուժերի քաղաքական բախումների թատերաբեմ. Արման Նավասարդյան


22:54 , 6 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
 2011թ. մարտի 15-ին սկսվեց Սիրիայի պատերազմը, այն ակտիվ փուլում է մինչ օրս, և ըստ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի՝ պատերազմն առաջիկա տարիներին չի դադարի. «Եթե տաք պատերազմն ավարտվի էլ, Սիրիան կդառնա բոլորովին այլ թատերաբեմ տարբեր ուժերի, եթե ոչ ռազմական, ապա քաղաքական բախումների համար»: Նրա խոսքով՝ մեծ պետություններից յուրաքանչյուրն իր հետաքրքրություններն ունի այս տարածաշրջանում. «Նրանք ցանկանում են ամրացնել իրենց դիրքերը Մերձավոր Արևելքում, և բոլոր դերակատարներն ուզում են այդ կարկանդակից մի կտոր պոկել»: Ոչ պաշտոնական տվյալներով՝ Սիրիայում պատերազմի հետևանքով զոհվել է կես միլիոն մարդ, և բնակչությունը 5-6 մլն-ով պակասել է: Դիվանագետի հետ խոսել ենք նաև Սիրիայի հայկական համայնքի կրած վնասների և դրա հնարավոր վերականգնման մասին:


-Մարտի 15-ին լրանում է Սիրիայի պատերազմի 6-րդ տարին։ Սիրիայում ինչպիսի՞ իրավիճակ է այժմ՝ 6 տարի անց:

-Մարտի 15-ին Հալեպում տեղի ունեցած պայթյուններն ազդարարեցին շատ արյունահեղ և մեծ պատերազմի սկիզբը: Անշուշտ, դրա տակ կային շատ կարևոր և էական խնդիրներ՝ աշխարհաքաղաքական, տեկտոնիկ ցնցումներ, մասնավորապես՝ հետաքրքրությունը մեծ պետությունների կողմից Սիրիայի նկատմամբ, ածխաջրերի հարցը և այլն: Իհարկե, նաև ազդակ հանդիսացավ արաբական գարունը:

Հիմա, 6 տարվա ընթացքում թե ինչ կատարվեց և ինչ վիճակում է այսօր Սիրիան, երկար կարող ենք խոսել, բայց եկեք անդրադառնանք վերջին դեպքերին: Մարտի 2-ին սիրիական զորքերը, Հըզբոլահը և կառավարական զորքերը հետ գրավեցին Պալմիրան: Երրորդ անգամն է, որ ձեռքից ձեռք է անցնում այդ քաղաքը: Անշուշտ այստեղ շատ մեծ դեր խաղաց ռուսական ավիացիան: Փաստորեն ամբողջովին գրավված է այդ կարևոր մշակութային օրրանը, սակայն այնտեղ կան որոշ տեղեր, որտեղ շարունակվում են մարտերը: Նաև թուրքերը ակտիվորեն մասնակցեցին դրան, և եղավ այն, ինչ որ սպասվում էր, ինչ որ ասում էին թուրքերը: Նրանք դրանից հետո զենքն ուղղեցին սիրիական բանակի դեմ, 15 հոգի զոհվեց, 3-ը գերի վերցվեցին: Սա այն իրավիճակն է, որ ստեղծվեց այդ մարտերից հետո:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ