ՀՀ ԿԸՀ-ն անցկացրել է ընտրողների գրանցման սարքավորումները սպասարկող մասնագետների դասընթացներ


22:47 , 6 մարտ, 2017

Times.am-ը գրում է.
 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ, մարտի 4-6-ը կազմակերպել է վերապատրաստման դասընթացներ` ապրիլի 2-ի ԱԺ ընտրություններին ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետների համար կազմակերպվելիք ուսուցումների դասընթացավարների համար:

Ինչպես տեղեկացրին ԿԸՀ մամուլի ծառայությունից,

Դասընթացների ընթացքում ներկայացվել և քննարկվել են տեխնիկական սարքավորումների սպասարկման և գործարկման ընթացակարգերը, ինչպես նաև տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետների գործառույթներին առնչվող այլ հարցեր: