21:34 , 6 մարտ, 2017
Լյուքսեմբուրգում Քեշ (cash անգլերենից թարգմանաբար նշանակում է «կանխիկ դրամ») անունով ծառայողական շունը գտել է գնացքում թաքցված 286 հազար եվրո՝ գրում է bbc.com-ը:
Ստուգումներն անց են կացվել թմրանյութերի դեմ պայքարի պետական ծրագրի շրջանակներում: Խուզարկու շունը իրավապահներին բերել է երկու անհայտ անձանց մոտ: Նրանց մոտ հայտնաբերվել է մոտ 50 հազար եվրո, իսկ մնացած գումարը նրանք տեղափոխել են բեռների մեջ: Երկու տղամարդկանց ձերբակալել են, իսկ հայտնաբերված գումարը գանձել:
Երկրի օրենքների համաձայն՝ նրանք պետք է հայտարարագրեին 10 հազար եվրոն գերազանցող գումարը: Դեռ պարզված չէ, թե որտեղից և ուր էին տեղափոխում այդ գումարը: