Պայթյունից վիրավորված զինվորներից մեկը սկսել է գիտակցության գալ, մյուսը շուտով դուրս կգրվի
21:00 , 6 մարտ, 2017
Armtimes.com-ը գրում է.
Փետրվարի 28‐ին ՊՆ մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորված եւ հոսպիտալ տեղափոխված 3 ժամկետային զինծառայողներից Նարեկ Գրիգորյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր՝ թեեւ նախորդ երկու օրերին դրական առաջընթաց է գրանցվել:
Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց «Մուրացան» զինվորական հոսպիտալի պետի տեղակալ Արտաշես Խաչատրյանը: Վերջինիս հաղորդմամբ՝ Նարեկը սկսել է գիտակցության գալ, արհեստական շնչառության ապարատն անջատել են, սկսել է ինքնուրույն շնչել: «Դրական է գնում բուժումը, սակայն վիճակը դեռ ծանր է»,‐ հավելեց Խաչատրյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: