Ամերիկացիների մեծամասնությունը կողմ է Թրամփի և Ռուսաստանի միջև կապերի հետաքննությանը


19:20 , 6 մարտ, 2017
 Ամերիկացիների մեծամասնությունը կողմ է Թրամփի և Ռուսաստանի միջև կապերի հետաքննությանը

Yerkir.am-ը գրում է.
 Ամերիկացիների երկու երրորդը հայտարարել է, որ աջակցում է հատուկ դատախազի նշանակմանը` Դոնալդ Թրամփի վարչակազմի և  Ռուսաստանի միջև կապերը հետաքննելու համար: Այդ մասին են վկայում անցկացված հարցման տվյալները. հայտնում է Газета.ру-ն:
 Հարցվածների 65 տոկոսը նախընտրել է հատուկ դատախազի նշանակումը, մինչդեռ 32 տոկոսը կարծում է, որ Կոնգրեսն ունակ է ինքնուրույն լուծել այդ հարցը:
 Հարցվածների 55 տոկոսը մտահոգություն է հայտնել Թրամփի թիմի և Ռուսաստանի միջև ենթադրյալ կապերի կապակցությամբ: