Ինչպե՞ս պայքարել դատարկախոս comment գրողների դեմ. նորվեգացիները գտել են բանաձևը


19:50 , 6 մարտ, 2017
Newmag-ը գրում է.
 Երկու շաբաթ առաջ, NRKbetaն` Նորվեգիայի հանրայի ռադիոյի կայքը նոր կանոն է մտցրել այցելուների համար: NRKbeta-ի թիմը ներկայացրել է կայքում մեկնաբանություն թողնելու նոր կանոն։ Հոդվածի վերաբերյալ մեկնաբանություն թողնելու համար ընթերցողները պետք է պատասխանեն թեմայի վերաբերյալ երեք հիմնական հարցերի։ Եթե ընթերցողը կարդացել է հոդվածը, հասկացել է դրա իմաստը, նա կկարողանա ճիշտ պատասխանել հարցերին և հնարավորություն կստանա մեկնաբանություն գրել և այն անմիտ չի լինի։
 «Մենք մտածեցինք, որ պետք է ինքներս փորձենք և համոզվենք, որ մարդիկ  կարդացել են հոդվածը,նախքան կմեկնաբանեն։ Եթե բոլորը կարող են համաձայնել, որ սա այն է, ինչ հոդվածում ասվում է, ուրեմննրանք լավ հիմքեր ունեն մեկնաբանելու»,- ասել է «NRkbeta»-ի լրագրող Սթեյլ Գրաթը։ Ստիպելով, որպեսզի ընթերցողները նախքան մեկնաբանություն թողնելը մտածեն դրա մասին, կօգնի նաև ընտրել ճիշտ արտահայտչաձև։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։