Թուրքիայի վարչապետի ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել


19:10 , 6 մարտ, 2017

 Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին տեղափոխող ուղղաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet պարբերականը:

 Թուրքիայի վարչապետը պետք է Մուշում մասնակցեր սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակում նախատեսվող հանրահավաքին: Սակայն խիտ մառախուղի հետևանքով ուղղաթիռը վայրէջք է կատարել Մուշի գյուղերից մեկում: