Չինաստանը եվրոգոտուն զրկել է բանկային ոլորտում առաջատարի դերից. FT


17:15 , 6 մարտ, 2017

 Չինաստանի բանկային համակարգը դարձել է աշխարհի խոշորագույնը՝ ակտիվների չափով: Այս մասին հաղորդում է The Financial Times-ը:
 Պարբերականը նշում է, որ 2016թ. վերջի դրությամբ չինական բանկերի ակտիվները կազմել է շուրջ 33 տրիլիոն դոլար, իսկ եվրոպական բանկերինը՝ 31 տրիլիոն: Միևնույն ժամանակ ԱՄՆ բանկերի ակտիվների մեծությունը կազմում է 16 տրիլիոն դոլար, Ճապոնիայինը՝ 7 տրիլիոն դոլար:
 Չինաստանի բանկային սեկտորը 3.1 անգամ գերազանցում է երկրի ՀՆԱ-ն: Ինչպես գրում է թերթը, եվրոգոտու համար այդ ցուցանիշը կազմում է 2.8: