Կողմերը դեռ հեռու են ԼՂ հարցում կարևոր կետերի վերաբերյալ պայմանավորվածություններից. Լավրով
17:00 , 6 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
Հայաստանը և Ադրբեջանը դեռ հեռու են ԼՂ հակամարտության կարգավորման հարցում մի քանի կարևոր կետերի վերաբերյալ պայմանավորվածության հասնելուց: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք հույս ունենք, որ Ղարաբաղյան հակամարտությունը ենթակա է կարգավորման: Այդ մասին են խոսում երկար տարիների շփումների արդյունքները, որոնց արդյունքում հաջողվել է մշակել կարգավորման ենթակա առանցքային հարցերի վերաբերյալ ընդհանուր ըմբռնում: Դա անվտանգության հարցն է, նախևառաջ մարդասիրական հարցերն են, այժմ Ղարաբաղի շուրջ գտնվող և Ադրբեջանի կողմից չվերահսկվող շրջանների վերադարձի հարցերն են, դա նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է, անկասկած՝ այնտեղ ապրող մարդկանց հաշվի առնելով: Դա նաև միջազգային խաղաղարար ուժերի պարամետրերի համաձայնեցումն է»,- ասել է Լավրովը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։