15:20 , 6 մարտ, 2017
Panorama.am-ը գրում է.
Ապարանում Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների դաշինքի անդամները նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպում են իրենց կուսակցությունների ակտիվի, տարածքային թեկնածուների հետ: ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն ասաց, որ մարտի կեսերից կորոշեն՝ ինչպես շարունակել քարոզարշավը՝ ելնելով տարածքային կառույցների, շտաբների առաջարկներից:
Խոսելով իրենց դաշինքի նախընտրական ծրագրի մասին, նա նշեց, որ նոր շարժում են սկսում՝ խաղաղության գործընթաց՝ Հայաստանում արժանապատիվ խաղաղության հաստատման հասնելու համար:
«Մենք բաց ասում ենք, որ հաղթանակները փոխզիջումների մեջ են: Մենք Բաքուն չենք գրավել, կապիտուլյացիա Ադրբեջանը չի հայտարարել, հակառակը չի եղել: Զիջումները, փոխզիջումները բոլորը համաձայնեցված են միջազգային կազմակերպությունների հետ: Փոխզիջման տարբերակը բերելու է Հայաստանի ճանապարհների բացում, տնտեսության զարգացում, ինտեգրացման հնարավորություն, զինվորական ամենօրյա զոհերի դադարեցում, Ղարաբաղի տարածքի ֆիզիկական անջատում Ադրբեջանից, որը պետք է երաշխավորվի միջազգայնորեն, խաղաղապահ զորքերի ներկայությամբ»,- նշեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ