ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Ադրբեջան


14:26 , 6 մարտ, 2017

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախգահներն այս շաբաթ կայցելեն Ադրբեջան: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը: Նրա խոսքով՝ այս շաբաթվա ընթացքում ինքը մյուս համանախագահների հետ միասին կայցելի Ադրբեջան:

Այցի շրջանակում նախատեսվում է համանախագահների հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Պոպովը նշել է, որ Հայաստան այցը նախատեսված է այլ ժամանակ: