14:12 , 6 մարտ, 2017
Panorama.am-ը գրում է.
«Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը հանդես է եկել 10 մարզում «բաց դռների օրեր» անցկացնելու նախաձեռնությամբ, ըստ որի՝ նախատեսվում է իրականացնել նեղ մասնագիտական խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում` լաբորատոր գործիքային հետազոտություններ:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության բուժօգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանի ասուլիսը, բարձրացված հարցերի քննարկումների արդյունքում որոշվել է մարզային 71 բժշկական կազմակերպությունում իրականացնել «բաց դռների օրեր» առողջապահական միջոցառումները, որը կնպաստի նաև Երևանի առաջատար մասնագետների և տեղում մասնագիտական գործունեություն իրականացնող բժիշկների կապերի ամրապնդմանը, փորձի փոխանակմանը:
Նրա խոսքերով՝ արդեն իսկ իրականացվել է 21 միջոցառում, որի արդյունքում շուրջ 3000 մարդ բուժզննում է անցել:
Ծաղիկ Վարդանյանը նշեց, որ մարզերում այսօր նեղ մասնագետների խնդիր կա: «Եթե մասնագետների հագեցվածությամբ համեմատենք Երևանի հետ, ապա մարզերում 3 անգամ մասնագետների, հատկապես նեղ ուղղվածության մասնագետների, պակաս կա: Առաջարկ եղավ մարզային այցելություններով լրացնել համապատասխան հիվանդությունների ախտորոշման, բուժման գործում եղած բացը»,- ասաց նա:
Նա նաև նշեց, որ մարզերում և Երևանում աշխատող բժիշկների միջև կա անջրպետ, ուստի պետք է այնպիսի միջոցառումներ իրականացվեն, որ բժիշկները կարողանան միասին աշխատել, պետք է լինեն նաև ասոցիացիաներ, որոնցում ակտիվ ներգրավված լլինեն մարզային բժիշկները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ