Ֆրանսիայի օդանավակայաններում շուրջ 300 չվերթ կհետաձգվի


13:46 , 6 մարտ, 2017

1477838623Araratnews.am-ը գրում է.

Ֆրանսիայի օդանավակայաններում քառօրյա գործադուլի հետևանքով շուրջ 300 չվերթ կհետաձգվի. բողոքի ակցիան կազմակերպել է UNSA արհմիությունը, հաղորդում է Local լրատվակայքը:

Նշվում է, որ չվերթերը կհետաձգվեն հիմնականում երկրի հարավում և արևմուտքում գտնվող օդանավակայաններում: Միայն այսօր կհետաձգվի չվերթերի 4%-ը:

Գործադուլի ավարտը նախատեսված է ուրբաթ՝ մարտի 10-ին: Ուղևորներին խորհուրդ է տրվել նախապես կապվել իրենց ավիաընկերությունների հետ և հստակեցնել չվերթերի ամսաթիվը: