13:19 , 6 մարտ, 2017
Newmag.am-ը գրում է.
Երկու շաբաթ առաջ, NRKbeta–ն` Նորվեգիայի հանրայի ռադիոյի կայքը նոր կանոն է մտցրել այցելուների համար: NRKbeta-ի թիմը ներկայացրել է կայքում մեկնաբանություն թողնելու նոր կանոն։ Հոդվածի վերաբերյալ մեկնաբանություն թողնելու համար ընթերցողները պետք է պատասխանեն թեմայի վերաբերյալ երեք հիմնական հարցերի։ Եթե ընթերցողը կարդացել է հոդվածը, հասկացել է դրա իմաստը, նա կկարողանա ճիշտ պատասխանել հարցերին և հնարավորություն կստանա մեկնաբանություն գրել և այն անմիտ չի լինի։
«Մենք մտածեցինք, որ պետք է ինքներս փորձենք և համոզվենք, որ մարդիկ կարդացել են հոդվածը, նախքանկմեկնաբանեն։ Եթե բոլորը կարող են համաձայնել, որ սա այն է, ինչ հոդվածում ասվում է, ուրեմն նրանք լավ հիմքեր ունենմեկնաբանելու»,- ասել է «NRkbeta»-ի լրագրող Սթեյլ Գրաթը։ Ստիպելով, որպեսզի ընթերցողները նախքան մեկնաբանություն թողնելը մտածեն դրա մասին, կօգնի նաև ընտրել ճիշտ արտահայտչաձև։
«NRkbeta»-ն Նորվեգիայի ամենաշատ մեկնաբանություն ունեցող կայքերից է և լսարանին նվիրված բլոգը մեկնաբանությունների շնորհիվ կառուցել է խումբ, որն իրոք ունի բավականին դրական զրույցներ, ասում են հեղինակները։ Այնուամենայնիվ, երբ «NRkbeta»-ի հիմնական հոդվածները հրապարակվում են գլխավոր էջում, դրանք բազմաթիվ ոչ մշտական ընթերցողների ուշադրությունն են գրավում և հնարավոր է բազմաթիվ անկիրթ մեկնաբանությունների առիթ դառնան։ Անցած ամառ, օրինակ, կայքը հրապարակեց պատմություն առցանց ֆորումիմասին, որտեղ կային Նորվեգացի անչափահաս աղջիկների նկարներ։ Պատմության մասինմեկնաբանություններն անձնական վիրավորանքներ էին պարունակում։
Ուսումնասիրությունը NRKbeta -ին ոգեշնչել են փորձելու և գտնելու մեկնաբանությունները կարգավորելու լավագույն ձևը։ Նրանք հիմնվել են թեստի մեթոդիկայի վրա, որովհետև կարծում են, որ դա կերաշխավորի, որպեսզի ընթերցողներըկարդան պատմությունը և ունենան գիտելիքների ընդհանուր բազա, որը կապված կլինի քննարկմա նհետ։ NRKbeta նաևկարծում է, որ թեստը գործնականորեն կարող է օգնել, որպեսզի քննարկումները թեմայից չշեղվեն։
«Մենք փորձում ենք ստեղծել քննարկումների ընդհանուր հարթակ։ Եթե դուք պատրաստվում եք քննարկել ինչ որ բան, դուք գոնե պետք է գաղափար ունենաք ինչի մասին է հոդվածը: Հենց այդ մարդկանց համար ենք ստեղծել այս գործիքը: Հակառակ դեպքում, ցանկացած հոդված կարող է հարմար պլատֆորմ դառնալ դատարկախոսների համար»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ