13:13 , 6 մարտ, 2017
Yerkir.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ իր թիմի անդամների և ռուս պաշտոնյաների միջև շփումների մասին հարցերը վհուկների դեմ որսի են նման, սակայն հասարակության կարծիքն այլ է. հայտնում է Газета.ру-ն:
NBC News-ի և Wall Street Journal- կողմից անցկացված հարցումները ցույց են տվել, որ ամերիկացիները համաձայն չեն այդ կարծիքին: Այսպես` հարցվածների 38 տոկոսը կարծում է, որ Թրամփի վերաբերմունքը Վլադիմիր Պուտինի հանդեպ «շատ բարեկամական է»: 29 տոկոսը համամիտ չէ դրան, իսկ 32 տոկոսը հրաժարվել է մեկնաբանել այդ հարցը: