Barometer.am-ը գրում է.
Ամերիկյան New Yorker շաբաթաթերթի հերթական համարը լույս է տեսել ռուսերեն շապիկով և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով, հաղորդում է հրատարակության պաշտոնական կայքը:
Շապիկին գրված է "Нью-Йоркер", իսկ առջևի պլանում պատկերված Է Պուտինը, որը խոշորացույցով նայում Է թռչող թիթեռին՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գլխով:
Պատկերազարդումը բացատրվում է "Ակտիվ միջոցներ" հոդվածով, որի հեղինակներ Էվան Օսնոսը, Դևիդ Ռեմնիկն ու Ջոշուա Յաֆֆան այն վերնագրել են նաև "Պուտինը, Թրամփը և նոր սառը պատերազմը":