ՉԼ. Նոյերը կարող է բաց թողնել Արսենալի հետ պատասխան խաղը


21:07 , 6 մարտ, 2017

ՉԼ. Նոյերը կարող է բաց թողնել Արսենալի հետ պատասխան խաղըArmsport.am-ը գրում է.

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը կարող է չմասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ Լոնդոնի «Արսենալի» հետ կայանալիք պատասխան խաղին, որը տեղի կունենա մարտի 7-ին:

«101 Great Goals»-ի հաղորդմամբ, Նոյերը մկանային խնդիրներ ունի:

Երեկ «Բավարիան» մարզում է անցկացրել, սակայն 30-ամյա դարպասապահը անհատական ծրագրով է աշխատել ավազի վրա: Եթե Նոյերը ստիպված լինի բաց թողնել խաղը, ապա նրա փոխարեն, ամենայն հավանականությամբ, դաշտ դուրս կգա Սվեն Ուլրայխը:

«Բավարիայի» և «Արսենալի» միջև կայացած առաջին խաղն ավարտվել է մյունխենցիների՝ 5:1 հաշվով հաղթանակով: Պատասխան խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին: