Նախորդ տարվա փետրվարի համեմատ 2017 թ-ի փետրվարին արձանագրվել է բանջարեղենի 20.1%, մրգի՝ 20.8% գնաճ


10:55 , 6 մարտ, 2017

Panorama.am-ը գրում է.

2017թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի 1.2% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի և մրգի 5.6% և 1.3% գնանկումը:

Ինչպես տեղեկացնում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, բանջարեղենի ապրանքախմբում 2017թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 20.1% գնաճ, իսկ 2017թ. հունվարի համեմատ` 5.6% գնանկում:

Մրգի ապրանքախմբում 2017թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 20.8% գնաճ, իսկ 2017թ. հունվարի համեմատ`1.3% գնանկում:

ԱՎԾ-ի փոխանցմամբ՝  կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2017թ. փետրվարին 2016թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 3.2%, իսկ 2017թ. հունվարի համեմատ` 0.6% գնանկում, այդ թվում ձվի գինը նվազել է 2.7%-ով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ