Հարավային Կորեան ԱՄՆ-ից պահանջել են ՀՀՊՀ տեղակայել թերակղզում


10:35 , 6 մարտ, 2017

Հարավային Կորեայի նախագահի պարտականությունները ստանձնած Խվան Գյո Անը Միացյալ Նահանգներից պահանջել է անհապաղ հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայել թերակղզում Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակումից հետո: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Նախագահի խոսքով՝ Սեուլը պետք է որքան հնարավոր է շուտ տեղակայի Հյուսիսային Կորեայի հրթիռներից պաշտպանվելու համակարգ:

Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան միանգամից 4 բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: