Հրեշավոր քայլ Բոսֆորի բռնապետի կողմից. Գերմանիայի քաղաքական գործիչներն արձագանքել են Էրդողանի` նացիզմի մասին հայտարարությանը


10:05 , 6 մարտ, 2017

Tert.am-ը գրում է.

Գերմանիայի քաղաքական գործիչներն արձագանքել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որը Բեռլինի ներկայիս քաղաքականությունը համեմատել էր «անցյալում նացիստների գործողությունների» հետ, հայտնում է ARD հեռուստաընկերությունը:


Բունդեսթագում իշխող Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքի խմբակցության ղեկավար Ֆոլկեր Կաուդերը հայտարարել է, որ ամենայն վճռականությամբ մերժում է այդ մեղադրանքները։ Նա Էրդողանի խոսքերն անվանել է անհավանական ու անընդունելի, մանավանդ այն դեպքում, երբ դրանք հնչում են «ՆԱՏՕ-ի անդամ երկրի նախագահից՝ ՆԱՏՕ-ի անդամ մեկ այլ երկրի հասցեին»:

Գերմանացի պաշտոնյան նաև շեշտել է, որ Թուրքիայում լուրջ խնդիրներ կան օրենքի գերակայության հետ կապված:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ