Սոխի հյութը հրաշքներ է գործում. յուրահատուկ բաղադրատոմս՝ մազաթափության դեմ պայքարում


09:35 , 6 մարտ, 2017

168.am-ը գրում է.

Ինտենսիվ մազաթափության դեմ պայքարում սա, թերևս, ամենաարդյունավետ միջոցն է: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ շատ պրոֆեսիոնալ միջոցների բաղադրության մեջ մտնում է հենց սոխը, նշանակում է այն թեստավորված է և մանրամասն հետազոտված: Այս յուրահատուկ միջոցը խթանում է մազերի աճը, բարելավում է արյան շրջանառությունը, գործում է որպես հակասեպտիկ՝ պահպանելով գլխի մաշկի մաքրությունը:

Կիրառումը

1. Բլենդերի օգնությամբ մանրացնել 1 հատ մեծ սոխ:

2. Ստացված զանգվածից քամել հյութը և դրանով տրորել գլխի մաշկը:

3. Փաթաթել գլուխը և այդպես մնալ 1 ժամ:

4. Քանի որ սոխը սուր հոտ ունի, ապա ցանկալի կլինի հյութի մեջ ավելացնել ինչ-որ բուրավետ բան (օրինակ՝ վարդաջուր):

5. Մանրակրկիտ լվանալ շամպունի օգնությամբ:

6. Կրկնել շաբաթական 6 անգամ՝ մինչև մազերի նորմալանալը: