08:45 , 6 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն կոշտ քննադատել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթին, առևտրին և արտաքին հարաբերություններին վերաբերող քաղաքականությունը:
Ինչպես նշում է Reuters–ը, խոսելով հարևան Մեքսիկայի հետ սահմանին կառուցվելիք վիճահարույց պատի մասին՝ Կուբայի նախագահը նկատել է, որ դա «ոչ ռացիոնալ» և «եսասիրական» որոշում է:
Հեռուստատեսային ելույթի ժամանակ Կաստրոն հայտարարել է, որ այդ պատն ուղղված է ոչ միայն մեքսիկացիների, այլ, ընդհանրապես, բոլոր լատինամերիկացիների դեմ:
«Դուք չեք կարող զսպել աղքատությունը, աղետներն ու ներգաղթը պատերի օգնությամբ: Փոխարենը պետք է համագործակցել, իրար հասկանալ ու խաղաղության ձգտել»,-ասել է Կաստրոն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ