Մի ադեկվատ մարդ կգտնվի՞, ով ինձ կբացատրի «Ռեինկարնացիա» խմբին մեղադրանքներ ներկայացնելու ու ազգի դավաճան հանելու իմաստը


19:10 , 5 մարտ, 2017
Image result for ռեինկարնացիաՄի ադեկվատ մարդ կգտնվի՞, ով ինձ կբացատրի «Ռեինկարնացիա» խմբին մեղադրանքներ ներկայացնելու ու ազգի դավաճան հանելու իմաստը։ Պռոստո հիմնավոր բացատրեք ու համոզեք, որ ես էլ մեղադրեմ։
Էդ, որ մեղադրում եք, կարո՞ղ ա մեղադրանքներ հնչեցողներդ միանալու եք, իրա ընտանիքը պահեք, էդ տղերքի երեխեքին կերակրեք... Մարդը փողա աշխատում ու շատ էլ նորմալ ձևով՝ կակիֆ երգով, սիրուն կլիպով, տժժիկ երաժշտությամբ։
Ի՞նչա անում սխալ։ Հանուն ձեր մի երկու ստատուսի փող չաշխտի, թե ինչա, իրան «մաքուր» պահի։
Ի՞նչ մի խառնվել եք իրար։ Ես վստահ եմ՝ էդ քննադատողների մեծ մասը վազելով կգնային, հենց էդ նույն հանրապետականի համար կաշխատեին, եթե իրանց փող տային։)
Սաղ հարցերը թողած՝ ինչի՞ հետևից եք ընկել, հանգիստ թողեք էդ մարդկանց... Ինչ անում են, լավ են անում ու ապրելու համար են անում...
Տղերք, հալալա ձեզ, թույն երգա ու թույն կլիպա։