20:00 , 5 մարտ, 2017Համացանցում գնալով տարածում է գտնում մազութի ավազանում սուզվող մարդու տեսահոլովակը:
Թե որտեղ է նկարահանված տեսահոլովակը, հայտնի չէ, սակայն տեսահոլովակին կից մեկնաբանության մեջ նշվում է, որ «դա ռուսների գաղափարն է»:
Տեսանյութում երիտասարդ տղան սուզվում է մազութի մեջ: Դուրս գալով մազութի հորից՝ նա դժգոհում է, որ ոչինչ չի տեսնում և շնչասպառ է լինում. կատարվածը զվարճացնում է ներկաներին: Նրանք փորձում են ջրի շիթով մաքրել մազութը, սակայն անօգուտ: