Ահա թե որոնք են համարվում աշխարհում լավագույն 5 օդանավակայանները


22:11 , 5 մարտ, 2017
1. Միջազգային օդանավակայան «Չանգի»

Արդեն չորրորդ տարին է, որ այս սինգապուրյան օդանավակայանը համարվում է լավագույնն աշխարհում և ստացել է «Լավագույն օդանավակայանը՝ մարդկանց ժամանցը կազմակերպելու հարցում» մրցանակը։ Լուսանկարում երևում է տերմինալի նոր մասնաշենքը, որի կառուցման ավարտը նախատեսվում է իրականացնել 2018 թվականին։ Գմբեթային համալիրը իրենից ներկայացնում է եզակի դիզայն, որը դառնալու է աշխարհում ամենանանորարարականը և զարմացնելու է ուղևորներին՝ իր տեսողական հրաշագեղությամբ։



2․ Միջազգային օդանավակայան Ինչհոն

Միջազգային «Ինչհոն» օդանավակայանը, որը գտնվում է Սեուլից 70 կմ հեռավորության վրա, հանդիսանում է ոչ միայն Հարավային Կորեայի ամենամեծ ավիացիոն հանգույցը, այլև աշխարհում ամենամեծերից և ամենաշատ թռիչք իրականացնողներից մեկը։ Օդանավակայանն ունի մի շարք հարմարություններ, ինչպիսիք են գոլֆի համար նախատեսված հրապարակները, մերսման սենյակները, ննջասենյակները, խաղատունը և ձմեռային այգիները։



3․ Մյունխենի օդանավակայան


Ուղևորների թվով Մյունխենի օդանավակայանը երկրորդն է Գերմանիայում՝ Ֆրանֆուրտ-նա-Մայնեից հետո։ Ներքին երթուղիներում այն ունի 9 միլիոն ուղևոր։



4․ Տոկիոյի միջազգային օդանավակայան


Ի սկզբանե այս օդանավակայանը Տոկիոյի շրջանի հիմնական օդանավակայանն էր։ Սակայն այսօր այն այդ դերը կիսում է Նարիտայի միջազգային օդանավակայանի հետ։ Ուղևորների շրջանառությամբ սա երկրորդն է Ասիայում և չորրորդը աշխարհում՝ Ատլանտայից, Օ՛Հարիից և Հիթրոուից հետո։



5․ Հոնգկոնգի միջազգային օդանավակայան


1998 թ․ այս օդանավակայանը բացվել է առևտրային նպատակներով և այդ ժամանակից ի վեր դարձել է շրջանային կարևոր տրանսպորտային կենտրոն։ Չնայած իր ունեցած կարճաժամկետ պատմությանը՝ այն արդեն շահել է մի շարք միջազգային մրցանակներ՝ որպես լավագույն օդանավակայան։