00:49 , 5 մարտ, 2017
Նամիբիայի ափերի մոտ պատահաբար մինչև վերջ ոսկով և արծաթով լցված հին նավ է հայտնաբերվել, հայտնում է gogetnews.info-ն: Հաղորդվում է, որ «Բարի Հիսուս» նավը խորտակվել է գրեթե 5 հարյուրամյակ առաջ, և այդ ամբողջ ընթացքում դրա գնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չի եղել:
Գտածոն հայտնաբերվել է, երբ ադամանդի հանքափորները չորացրել են Կմախքների ափի երկայնքի արհեստական լիճը: Նավի վրա եղել են թանկարժեք իրեր, որոնց գինը կազմում է առնվազն 13 մլն դոլար:
Ըստ փորձագետների՝ գտածոն ամենաթանկարժեքն ու ամենահինն է: Նավամբարներոով փոխադրել են ոսկյա և արծաթյա մետաղադրամներ, պղնձի ձուլակտորներ, փղոսկր, զենք և այլ արժեքավոր իրեր:
Նավը Պորտուգալիային է պատկանել: 1533 թ. այն Ֆրանսիսկո-դե-Նորոնյայի հրամանատարությամբ ուղևորվել է Հնդկաստան, բայց անհետ կորել է անհայտ հանգամանքներում: Նամիբիայի կառավարությունը հայտարարել է, որ միջազգային օրենսդրության համաձայն՝ հայտնաբերված գանձը պատկանում է իրենց պետությանը:
